Մինչև օրս քեզ ենք փնտրում, որտեղ ես տղես, մաքուրս, խելոքս, կյանքս, որ գրկեմ քեզ ու ասեմ…

 

Մինչև օրս քեզ ենք փնտրում, որտեղ ես տղես, մաքուրս, խելոքս, կյանքս, որ գրկեմ քեզ ու ասեմ… Հերոսի մոր

անչափ հուզիչ գրառումը

Karolin Mikayelyan-ը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Էդմոն ջան տղես, էսօր կյանքիս ա

մենաուրախ ու անմոռանալի օրը պիտի լիներ, բայց անեն ինչ շուռ եկավ գլխիվայր, և փոխվեց կյանքս, էս խու

ժան, դա վաճան ղեկավարության, էս

անխելք գլուխգովան ազգի, էս զզվելի ու ատ ելի հայրենիքի պատճառով։ Անցյալ տարի այս օրը չկարողացանք

գալ քեզ մոտ բուք էր բոլոր ճանապարհները փակ ,ասեցիր մի նեղվի գարնանը

կհանդիպենք, գարուն չեկավ քովիդ եկավ, քովիդի վերջն էլ չեկավ ,պատ երազմ եկավ ,մինչև օրս քեզ ենք

փնտրում ,որտեղ ես տղես, մաքուրս,

խելոքս, կյանքս, որ գրկեմ քեզ ու ասեմ շնորհավոր 20 ամյակդ։ Ասում էիր

մամ ջան ո՞րտեղ էս տեսել մարդ երկու տարի ծնունդը բանակում նշի ,ու՞ր մնացիր տղես։