Կարևոր տեղեկություն՝ դպրոցների ու մանկապարտեզների համար

Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ՝

ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։
Դասասենյակներում մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։


Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում

թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի

կազմակերպման վայր։
Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ

հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել

առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները: