20 hայի գլխшտել երшզnղ ադրբեջшնուhու դեմ Փայլшնը hայց է ներկшյաgրել

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, (HDP) հայազգի

պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք

ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, ով հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի:

Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ

կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ ոչինչ չի լինի»: Նա առանց երկմտելու պատասխանել է. «Ես 20

հայի գլուխ կկտրեի»: