«Ես շատ խանդոտ եմ». Մաշ Իսրայելյանի և նշանածի սիրո պատմությունը նրա նոր տեսահոլովակում

«Երգի հեղինակն Արման Անտոնյանն է, այն իմ ու նշանածիս՝ Գարիկի սիրո մասին է: Սկզբում մի քանի

երաժշտություն կար, դեռ չէր որոշվել՝ երգն ինչի մասին պետք է լինի, ես ընտրեցի այս մեկն ու խնդրեցի

Արմանին՝ այս անգամ խոսքեր գրել գտնված սիրո մասին, քանի որ նախորդ երգս՝ «Միայն դու ես մեղավոր»–ը, կորցրած սիրո մասին էր: Արմանը գրեց, ուղարկեց բառերն ու ասաց՝ մեր մասին է: Կարդացի և մարմինս

փշաքաղվեց, շոկի մեջ էի, Արմանը մեզ շատ համապատասխան բառեր էր գրել, որովհետև նաև իմ ու Գարիկի ընկերն է և տեղյակ է՝ ինչ ճանապարհ ենք անցել, երգում ասվում է, որ ես ու Գարիկն անցել ենք քարոտ ճանապարհ: Այս աշխատանքը տարբերվում է, հուսով եմ՝ կսիրվի մարդկանց կողմից»-, ասաց նա: