Լուսինե Պողոսյանի անկեղծ հարցազրույցը

«Գիտակցաբար, հասկանալով, որ դու առաջ շարժվելու տեղ չունես ջնջել մի ամբողջ սերունդ՝ դա աններելի է»

Լուսինե Պողոսյանի անկեղծ հարցազրույցը

զրուցակիցն այս անգամ երգչուհի Լուսինե Պողոսյանն է, ով պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ներկա է

եղել Արցախում, որպես կամավոր: Լուսինեն կիսվեց մեզ հետ իր ապրումներով, թե ինչպե՞ս է հաղթահարել

վախը, դժվարությունները և փոխել տեսակետները կյանքի հանդեպ:

Իմ մեջ ինչ որ գերբնական ուժ կար, որ տանում էր ինձ Արցախ: Գիտակցելով,որ կարող եմ անգամ

չվերադառնալ: Մեկնել եմ սեպտեմբերի 30-ին, ինձ արդեն հարազատ դարձած Անյուտա Հակոբյանի

հետ:Առաջին օրը հյուրանոցում ենք աշխատել, երեք հյուրանոցային հարկ ենք մաքրել:

Աշխատել եմ նաև «Ֆուդ-մուդ» կոչվող սննդի կետում մինչև հոկտեմբերի 5-ը: Այդտեղ ձևավորվեց մեր

կամավորական փոքրիկ ընտանիքը ի դեմս Ժոռայի, Գեորգիի, Արամի և Արայիկի, որոնց իմ խորին

շնորհակալությունն եմ հայտնում:

 

 

Ինձ խոստացա, որ պետք է ապրեմ վայրկյանով և օրով, Աստծուց առաջ ընկնկել պետք չէ, դա միշտ ասել եմ: