Սյունիքը «փակվեց». կառավարությունը հաստատեց կանխատեսումները

ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին

անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է

նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ

Սահմանապահ զորքերից։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով

և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան

տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր է, որ այս տեղեկությունը հաջորդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը,

ով Գորիս-Կապան ճանապարհին զրուցել էր ռուս սահմանապահների հետ: Նրանք նախկին վարչապետին

փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երեւանի ու բաքվի միջեւ ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ:

Այսօր այդ կապակցությամբ Ազգային ժողովում վարչապետին հարց է ուղղել պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Սակայն նրա հարցին ոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փաստացի հաստատել է Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով: