Մգեր Արմենիան կուսակցություն է հիմնում, որով կմասնակցի ընտրություններին. հայտնի է կուսակցության անվանումը

2008 թվականից ես հանդես եմ գալիս Մգեր Արմենիա անվամբ, ես շարունակում եմ մեծ հպարտությամբ կրել

այդ անունը, որքան էլ, որ մենք համարվում ենք պարտված երկիր: Այս մասին զրույցում ասաց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան:

Նա այն կարծիքին է, որ երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ներկայիս

իշխանությունն է. «Մեղավոր, թե անմեղ թո՛ղ Աստված որոշի, բայց պատասխան պետք է տա առաջին

հերթին իշխանությունը, նաև այն մարդիկ, որոնք որևէ կերպ կապ են ունեցել այս պարտության հետ,

նրանք, ովքեր պատասխանատվություն են կրել զինվորների և նրանց կյանքի համար, սակայն

առաջինը այդ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը»,- նշեց երգիչը:

Վերջինս կոչ է անում, նորից փրկչի չփնտրել, այլ փնտրել մարդկանց, որոնք կլինեն երկրի նվիրյալները. «Մեզ

փրկիչ պետք չէ, փրկիչը Հիսուս Քրիստոսն է: Մենք՝ նվիրյալներս, պարզապես, պետք է ծառայենք,

աշխատենք, անենք ամեն ինչ, որպեսզի այս վիճակից դուրս գանք: Երկիրը ժողովուրդն է»,- ընդգծեց

Մգեր Արմենիան:

Նա երկրի վիճակը կայունացնելու ելքը տեսնում է միայն արտախորհրդարանական ընտրությունների անցկացումով, որին երգիչը իր ընկերների հետ ևս կմասնակցի. «Միանշանակ պետք է լինեն արտախորհրդարանական ընտրություններ: Քաղաքականություն մտնելիս ես որևէ կուսակցության չեմ անդամակցելու, ես ու իմ ընկերները, մեր նոր կուսակցությունն ենք հիմնում, որով էլ կմասնակցենք այդ ընտրություններին: Նորաստեղծ կուսակցության անունը «Ազգի ձայն» է »,— պարզաբանեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Մեր այն հարցին, թե արդյոք իրենց նոր կուսակցությունը կվայելի հասարակության սերն ու վստահությունը, երգիչը պատասխանեց. «Մենք ամպագորգոռ հայտարարություններ անել չենք սիրում, որքան էլ, որ սովոր ենք լսել այդպիսի հայտարարություններ, և չտեսնել գործողություններ: Հասարակության սերն ու վստահության վայելումը կախված կլինի այն ծրագրերի հետ, որոնք մենք կներկայկացենք»,— ասաց երգիչը, ընդգծելով՝ իրենց նորաստեղծ կուսակցությունը որևէ հավաքների և բողոքի ակցիաների չի մասնակցելու: