36 ժամ ձյուն կտեղա․ ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում

Ուրբաթ և շաբաթ Մոսկվայում ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում: 36 ժամ շարունակ քաղաքում

կանխատեսվում են ձյան տեղումներ, իսկ քամու ուժգնությունը կհասնի 20մ/վ-ի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին

հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը: Օդերևութաբանի

խոսքով՝ հինգշաբթի քաղաքում ցրտահարություններ են սպասվում: Օդի ջերմաստիճանն այդ օրը կնվազի

 

՝ գիշերը հասնելով առավելագույնը -22 աստիճանի, իսկ ցերեկը՝ -15-ի: Դրանից հետո քաղաքում օդի

ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տիշկովեցի խոսքով՝ ջերմաստիճանն ավելի ցածր կթվա քաղաքացիներին, քան իրականում է, բայց դրա պատճառը «օդի բարձր խոնավությունն է, որը կկազմի 88-90 տոկոս»: