ՀՀ-ում հայտնաբերվել է ռինովիրուս, բոկավիրուս և գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ

2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր

հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի

H3N2 ենթատիպի վիրուսներ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և

կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում` սեզոնային գրիպի կանխարգելումը: