Հшյտնի է, թե Հայաuտшնը քանի գեрի է տվել Ադրբեջшնին երեկ վերшդшրձած 5 հшյ գեрիների դիմшց

Երեկ՝ փետրվարի 10-ին, Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է

տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի

ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան վերադարձվել հինգ գերի», – ասել է Մուրադովը լրագրողներին։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը: