«Որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մայր Սոնա Արոնովնան ֆեյսբուքյան գրառումով

անդրադարձել է որդու հասցեին քննադատություններին: «Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ

համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու: Եթե Լևոնը մեղադրվում է

Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը

200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք

նրան չեն եղել հասցեագրված: Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ

սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը: Ի դեպ,

սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից: Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և

բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական

նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց: Նշեմ միայն, որ հատուկ

Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի

բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին: Լևոնը, ի

նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ

օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից

օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական

հիմնադրամին: Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից

ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո: Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ

նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում

էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ: Արդյունքում մարզիկները

սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ

տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան: Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է

ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ

երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը: Այս պահին Լևոնը

գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝

ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում: