«Սխալ տեղեկատվություն են հայտնել. Էրիկը չի վերադարձել». Անի Քոչար

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների ցանկում չկա 18-ամյա Էրիկ Խաչատրյանի անունը:
Ավելի վաղ Տելեգրամի Mediaport ալիքը հաղորդել էր, որ նրանց թվում է նաև 18-ամյա Էրիկ Խաչատրյանը:
«5 ռազմագերիներն արդեն Հայաստանում են, նրանց թվում է նաև Էրիկը»,- գրել էր ալիքը:

Ուրախ ենք բոլորի համար և սպասում ենք մյուսներին: Հայտնի են այսօր Բաքվից վերադարձած 5 գե րիների անունները

Ալոյան Արթուր Սամվելի

Գալստյան Արայիկ Հրաչյայի

Իսրայելյան Հովհաննես Գևորգի

Մովսիսյան Վահրամ Արայիկի

Մանուկյան Կարեն Արայիկի