Կրկին երկրшշшրժ Թnւրքիшյnւմ․

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ

 

իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ’ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին’տեղական ժամանակով՝ ժամը 01։01-ին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են

ընդերքից 16.68 կմ խորության վրա։ Բնակչությունը խուճապի մեջ է, կորուստներ չկան, հայտնում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ՝

Վրաստանի Առաջին ալիքն էլ հայտնել էր, որ ուշ գիշերին տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 01:23-ին: