Միայն տեսնեք, թե որքան է մեծացել Արմինկայի որդին․ երգչուհին լուսանկար է հրապարակել նրա հետ

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։Հրապարակամնը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․«Ուզում եմ, որ հավատով, հույսով ու սիրով լցված լինենք»։

Ավելի վաղ Երգչուհի Արմինկան գրառում էր կատարել՝ անդրադառնալով այս տարի տոնածառ դնելուն եւ Ամանորը նշելուն։«Վերջին օրերին հաճախ հանդիպում եմ հակասական կարծիքների՝տանը տոնածառ դնելու կամ Ամանորը նշելու վերաբերյալ:

Տոնածառ ունենալ տներում, որտեղ կա երեխա, իմ համեստ կարծիքով, պետք է, քանի որ երեխաներին զրկել տարվա ամենասպասված ուրախությունից, իմաստ չեմ տեսնում:

…Իմ երեխան տեղյակ է պատերազմից, բայց ոչ դրա վերջաբանից: Գիտի, որ ավարտվել է մեր պարտությամբ՝ առանց մանրամասների…3 ամիս դեմքիս չի տեսել ժպիտ, իսկ երբ ինձ բռնեցնում է որևէ սենյակի անկյունում հեռախոսը ձեռքիս կուչ եկած, ետևից գրկում է ու ասում. մամ, էլի լաց ե՞ս լինում…Գիտեմ, շատ ընտանիքներում է պատկերը նույնը: Իսկ ոչ մի երեխա պարտավոր չէ տառապել մեծի հետ հավասար:

Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը շամպայն «տրաքացնելու»-ն ու տաշի-տուշի-ով կերուխում անելուն, ինձ թվում է՝ աշխարհում ոչ մի հայ թույլ չի տա իրեն նման բան:Թեև, կյանքն ապացուցում է, որ ՀԱՅ ասվածն էլ այլևս հարաբերական է»։