Նոր տարբերակ ՌԴ մեկնելու և վեռադառնալու համար. Մանրամասներ. շտապեք տեղեկանալ կարևոր է

Nordwind- ը փետրվարի 14-ից Կալինինգրադից Երևան չարտերային չվերթներ կբացի: Nordwind Airlines ավիաընկերությունը փետրվարի 14-ից Կալինինգրադից Հայաստան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները կսկսի: Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, ТАСС-ի փոխանցմամբ, փետրվարի 5-ին հայտնել է Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանի մամուլի ծառայությունը:

 

«2021 թվականի փետրվարի 14-ից Nordwind ավիաընկերությունը ծրագրում է ուղիղ չարտերային չվերթներ կատարել Կալինինգրադից Երևան: Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ թռիչքները ծրագրված են ձմեռային չվացուցակի գործողության շրջանակում՝ 2021 թվականի փետրվարի 14-ից մինչև մարտի 21-ը և ամառային սեզոնի սկզբին՝ մարտի 28-ից մինչև ապրիլի 25-ը:

 

Դեպի Երևան չարտերային չվերթերը կկատարվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին 189 ուղևորի աթոռներով Boeing B 737 օդանավերով»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Խաբարովո օդանավակայանից մեկնումը ծրագրվում Է 09:40-ին, Երևանի օդանավակայան ժամանումը՝ 15:35-ին: