Կո տրվել եմ Հայկո… թույլ եմ, անասելի թույլ, ես չգիտեմ ինչ կլինի հետո, ես չգիտեմ, բայց… Զո հված Հայկ Ասատրյանի ընկերուհու հուզիչ գրառումը

Սրբուհի Բալայանն իր էջում գրել է. Բարև սեր իմ… քեզ չեմ գրի շատ նամակներ, ցանկանում եմ հանգիստ լինես, հանգստանաս աշխարհից… Հայկ կո տրվել եմ… թույլ եմ, անասելի թույլ… պարզապես ուզում եմ շնորհակալ լինեմ… յուրաքանչյուր պահի համար, ամեն բառի և ժպիտի համար, քո տեսակի, մտքերի, քայլերի, Քեզ համար, որ թույլ ես տվել

Քեզ սիրել… Շնորհակալ եմ, որ ընտրել ես ինձ… որ ինձ երջանիկ՝ սիրով, հոգատարությունով, վստահությամբ, կարոտով, անակնկալներով, սպասումով լի օրեր ես նվիրել… Հայկ, իմ հարազատ, տենց էլ մատանի չդրեցիր մատիս, տենց էլ ինձ ամուսնության առաջարկ չարեցիր, տենց էլ հարմար տուն, իմ ու արդեն քո երազած փայտե տունը

չկառուցեցինք… Հայկ չեմ իմանում ինչ գրեմ, չգիտեմ… էնքան ասելու բան ունեմ, այնքան երջանիկ եմ եղել.. ես չգիտեմ ինչ կլինի հետո, ես չգիտեմ, սակայն ուզում եմ իմամաս, Դու իմ սերն ես, և ես էն երջանիկներից եմ, ով Սիրել ու Սիրվել է… ու սիրվել է Լավագույնի կողմից… ես գիտեմ, որ ինձ միայնակ չես թողել,

Գիտեմ.. Գիտեմ, որ հենց այնպես չես ինձ՝ Արցախցուս ընտրել, Գիտեմ, որ ուզում էիր ինձ երջանկացնել ու ամեն բան դրա համար ես արել ու անում… Շնորհակալ եմ, որ ինձ Քո Տուն ես տարել.. որ կռ վել և պայ քարել ես Իմ Տան համար, Հայրենիքի համար… Միշտ Դու ես ինձ ծաղիկներ նվիրել, այժմ իմ հերթն է Քեզ Ծաղիկներ

բերելու… իմ կյանքի ամենաերջանիկ օրերը Դու ես ինձ նվիրել, սեր ես նվիրել, ազատություն և ԿԱՐՈՏ, որը ոչ մեկից ու ոչ մի դեպքում չեմ առնի… Ես սիրեցի քեզ … Անսպասելի, Պատահական… Քեզ սիրեցի մի վայրկյանում՝ Պահի տակ… սիրեցի կապույտ վանդակավոր վերնաշապիկդ և ինձ պես փոքրամարմին լինելդ՜ սիրեցի առանց մտածելու

հետոյի մասին… …Սիրեցի Պահը և ուժեղ մատներդ, չնայած ես երկար մատներ էի սիրում …սիրեցի լինելդ այդ պահին և լինելդ հետո… Ես սիրեցի Քեզ, առանց ճանաչելու… բայց վստահ լինելով, որ ամենալավն ես իմ Լավագույնը… սիրեցի պարզապես… առանց երկար-բարակ

մտածելու… Սիրեցի Պահը, որի մեջ դու էիր, մենք, ոզնին և աղվեսը, իմ արդեն հաղթահարած վախերը, Փայտե տնակը և իրականացած երազս, Լինել մի տեղ, որտեղից չցանկանամ փախչել… Դու իմ Տունը պիտի դառնայիր և իմ ամուսինը, ում վերնաշապիկները բոլոր և վանդակավոր ես պիտի արդուկեի՝ ինձ և քեզ ծանոթ Պահի մասին մտածելով…