Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամшրդnւ կերպшր,nրի հետ շփnւմն անգшմ մեծագույն hшճnւյք է․ Նունե Եսшյան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի: Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում:

Նունե Եսայանը նշել է, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»:

Հարցին՝ ինչու՞ հեղափոխության օրերին ժողովրդին չմիացաք, Նունե Եսայանն ասել է, որ քաղաքական հարցերի երբևէ չի խառնվել ու չի խառնվում. «Ժողովրդի հետ լինելն ինձ համար ուրիշ հասկացություն է. երբ ես բարեգործական համերգներ եմ իրականացնում, դա է ինձ համար նշանակում լինել ժողովրդի հետ»։

Մանրամասն՝ տեսանյութում: