«Նան, կարո՞ղ եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ». Կարին Տոնոյանի հուզիչ երկխոսությունը թոռան հետ

Հայ ասպետ հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

….- Նան, պապաս երբ է պատերազմից հետ գալու….

-Չգիտեմ, բալես:

— Բա, ես շատ եմ կարոտել իրեն….

 

— Ես էլ եմ կարոտել, բալ:

— Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ:

— Հա, իհարկե, կարող ես:

-Բայց էս նկարի վրա ապակի կա, ինձ առանց ապակի փոքր նկար կտա՞ս:

— Անպայման, վաղը կբերեմ, կգրկես….

— Նան, ուզում եմ, որ նկարի վրա ոչ ես լինեմ, ոչ մաման, ոչ Արինան, ոչ էլ դու…..մենակ պապաս լինի ու զինվորական շորերով:

— Հա, կբերեմ…..

— Նան, համ էլ շատ փոքր նկար կբերես, որ ծոցումս պինդ գրկեմ ու քնեմ…..
-……………………………………………..

May be an image of 1 հոգի և դրսումը