«Մերոնք միանգամից վազեցին դուրս»․ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Ինչ է կատարվում բակերում և ինչ է եղել իրականում

«Մերոնք միանգամից վազեցին դուրս»․ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Ինչ է կատարվում բակերում և ինչ է եղել իրականում

 

Երևանում և մի քանի մարզերում` (Տավուշ, Գեղարքունիք) 19։30–ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Հատկապես բարձրահարկերում բնակվողները զգացել են ուժեղ ցնցում։ ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիներն անգամ նշում են, որ իրենց բնակարններից դուրս են գնացել, բավականին ուժեղ ձայներ են լսել։

Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։

Այսօր’ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից

գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան աղաքում 3 – 4 բալ ուժգնությամբ:Ավերածությունների փլուզումների մասին ահազանգ չի գրանցվել