Ռոբերտ Քոչարյան. «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն».

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպուլիզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասել է Քոչարյանը,- Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,–ասել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակի քիչ ավելի ուշ։