Հшյ ծերnւնուն գլխшտшծ шդրբեջшնgիներիg մեկը պшրգևшտրվել է մեդшլnվ

Արցախում հայ ծերունուն գլխատած ադրբեջանցիներից մեկը` Կամիլ Զեյնալլին, պարգևատրվել է մեդալով: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում զինվորական հագուստով ադրբեջանցիներն Արցախում գլխատում են հայ ծերունուն:

Redditհարթակի օգտատերերը պարզել էին տեսագրության մեջ պատկերված հանցագործներից մեկի ինքնությունը. նա Ինստագրամ սոցցանցում հայտնի Կամիլ Զեյնալլին է, ով ունի ավելի քան մեկ միլիոն հետևորդ:

Նշենք, որ Զեյնալլին դեռ 2020 թվականի հուլիսին ինստագրամյան տեսաուղերձով կոչ էր արել Մոսկվայում բնակվող ադրբեջանցիներին հարձակվել հայերի վրա:

«Իմ եղբայրներ, հայկական արյունը թափեք, ձեզ ոնց էլ չլինի կուղարկեն Ադրբեջան: Դուք Ադրբեջան կվերադառնաք որպես տղամարդ։ Դու լսում ես, եղբայրս, կտրեք հայերի գլուխները, մեր նախագահը մեզ հետ է», — հայտարարել էր Զեյնալլին։