Տեսանյութում երևում է, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենան ուժեղ հարվածում ՎԱԶ–ին, ինչի հետևանքով ՎԱԶ–ը մի քանի անգամ պտտվում է։
Կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղում մահացել է, վարորդի դին գտել են մեքենայից դուրս: ՎԱԶ-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի ավտոմեքենային։
Տեղում աշխատում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։