Տեuեք ինչ oրն են գցել Լիլի Հnվերին հենg բեմի վրш.

Տեսեք ինչ օրն են գցել Լիլի Հովերին հենց բեմի վրա. սա ուղղակի տեսնել է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

Հեռուստատեսությունը սեր չէ, որ տարիք չհարցնի
Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հանրային հեռուստաընկերության լրատվության դեմքը` Նվեր Մնացականյանը, այլևս չի վարելու ՙՀայլուր՚ ծրագիրը (փակվել է նաև նրա հեղինակած ու վարած ՙՀարցազրույց՚ հաղորդաշարը): ՙՆոր մարդիկ են եկել, այլ ոճով ու ձեռագրով են աշխատելու, և այդ աշխատանքում ես ինձ չեմ տեսնում՚,- այսպես է մեկնաբանել նա իր հեռանալը ՙԱռաջին լրատվականից՚: Թե ո±ր հեռուստաընկերության եթերում առաջիկայում կտեսնենք հաղորդավար-մեկնաբանին, դեռ պարզ չէ, ընդսմին նա բացառել է իր վերադարձը ՙՇանթ TV՚, որտեղ մինչ 2011-ը վարում էր ՙՀորիզոնի՚ հիմնական թողարկումները: Ի դեպ, 59-ամյա Նվեր Մնացականյանը ներկայիս հայաստանյան հեռուստալրատվության ամենապատկառելի խոսնակն է: Հաշվի առնելով այս հանգամանքը` օրերս նշվող Հեռուստատեսության միջազգային օրվա առիթով որոշեցինք դիտարկել մեր հեռուստաէկրանի ՙտարիքային առանձնահատկությունները՚:
ՙWelcome՚ ստուդիա, ծերուկ
Առհասարակ տարբեր երկրներում այս առումով դրվածքը տարբեր է: Այսպես, Արևմուտքում` հատկապես հեռուստալրատվության դաշտում, առավել հարգի են տարիքով հաղորդավարները: Թերևս հիշենք համեմատաբար վերջերս ՙթոշակի՚ անցած հանրահայտ Լարի Քինգին, կամ Բոբ Շիֆֆերին… Այսօր էլ եթերում մեծ վարկանիշ ունի, օրինակ, 59-ամյա Քեթի Կուրիկը` առաջին կինը, որը ժամանակին ամերիկյան առաջատար ՙCBS՚ հեռուսաալիքի եթերում սկսեց միայնակ վարել հիմնական լրատվական թողարկումները, այժմ վարում է ՙABC՚ հեռուստաընկերության ամենավարկանիշային թոք-շոուն: Նրան ռեյթինգով չի զիջում նաև վերջերս իր 62-ամյակը բոլորած Սթիվեն Քոլբերը, որը ՙCBS՚ հեռուստաալիքով վարում է ՙThe Late Show with Stephen Colbert՚ շոուն: Գրեթե նույն պատկերն է Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքներում. օրինակ, ՙՌոսիա 1՚-ի լուրերի գլխավոր խոսնակ Դմիտրի Կիսելյովը 62 տարեկան է, իսկ ՙԱռաջին ալիքի՚ լուրերի պրիմադոննա Եկատերինա Անդրեևան` 55 (ո±վ կմտածեր) տարեկան է…
Թերևս դժվար չէ կռահել, թե ինչու է այսպես: Ահա ԱՄՆ-ում պարբերաբար անցկացվող սոցհարցումները վկայում են, որ հասուն ու փորձառու մարդը հեռուստադիտողին առավել բարձր վստահություն է ներշնչում և նրա հաղորդած տեղեկատվությունը հոգեբանորեն ավելի արժանահավատ է ընկալվում: Պատահական չէ, որ ամերիկյան վարկանիշային հեռուստաընկերություններում 45-ից ցածր տարիք ունեցող տղամարդկանց նորություններ հաղորդել չեն վստահում (եթե չեք զլանում, հենց հիմա միացրեք CNN-ը` կհամոզվեք): Ի դեպ, այս երևույթը ժամանակին սրբորեն կիրառվում էր նաև ԽՍՀՄ-ում. մինչև 1985-ը` այսպես կոչված ՙպերեստրոյկայի՚ ժամանակաշրջանի սկիզբը, խորհրդային, այդ թվում նաև հայկական հեռուստանորությունների տաղավարում 35-ից ցածր տղամարդ չէիր տեսնի:
Մերն ուրիշ է…
Այժմ մեր հեռուստաէկրանին պատկերը բոլորովին այլ է. գրեթե բոլոր ալիքներով լուրերը միջին (և դրանից էլ ցածր) տարիքի դեմքեր են ներկայացնում: Ահա շուտով ՙԱռաջին լրատվականի՚ տաղավարում ամենատարիքով հաղորդավարի տեղը կզբաղեցնի 39-ամյա Արտակ Հերիքյանը: Նրանից ընդամենը 1 տարով է փոքր Շահանե Մեժլումյանը, իսկ Աբրահամ Գասպարյանն ընդամենը 35 տարեկան է: ՙԱրմենիա TV՚-ի ՙԺամը՚ լրատվականի դեմքերից ՙամենատարեցը՚ 40-ամյա Կարեն Ալիխանյանն է, Արտակ Ալեքսանյանն ու Լիլիթ Դավթյանն էլ, պարզվում է, հասակակիցներ են` 38 տարեկան: ՙATV՚-ի լուրերի խոսնակ Արթուր Աղաբեկյանն էլ դեռ նոր է ոտք դրել իր կյանքի երրորդ տասնամյակը… Թերևս այս շարքում բացառություն են կազմում ՙՇանթ TV՚-ի ՙՀորիզոնի՚ վաստակաշատ հաղորդավար-մեկնաբան` 56-ամյա Արամ Աբրահամյանը և նրանից ընդամենը մեկ տարով փոքր` 55-ամյա Արթուր Կիրակոսյանը, որը ՙԵրկիրն այսօրի՚ տաղավար է տեղափոխվել (2009-ին) ՙՇանթից՚:
Միջին սերնդի առավելությունները
Միջին տարիքը գերակշռում է նաև հասարակական բնույթի հեղինակային հաղորդաշարերի վարողների ճամբարում: Ահավասիկ` մեր կյանքի ՙՍուր անկյուններ՚ բացահայտող 40-ամյա Վահե Ղազարյանը, ՙԿենտրոն TV՚-ում ՙՈւրվագծեր՚ նշմարող 42-ամյա Պետրոս Ղազարյանը, ՙհ2՚-ի հյուրասրահի տիրուհի 42-ամյա Գայանե Փայտյանը, ՙՇանթի՚ քաղաքական մեկնաբան 45-ամյա Արտյոմ Երկանյանը և այլք:
Արևմուտքի և Ռուսաստանի համեմատ հիմնականում տարբերվում է նաև լուրերի մաս կազմող եղանակի տեսությունը ներկայացնող հայերի տարիքը: Եթե իտալական հեռուստատեսությամբ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հիդրոմետծառայության կանխատեսումները հաղորդում են 50-ն անց զորացրված գնդապետեր` համապատասխան համազգեստով, իսկ Ռուսաստանում առավել ճանաչված է ՙHTB՚-ի եղանակի 67-ամյա խոսնակ Ալեքսանդր Բելյաևը, ապա մեր հեռուստաէկրանին նրանց փոխարինում են 32-ամյա մասնագետ Գագիկ Սուրենյանը, կամ, ասենք, Լիլի Հովերը, որը թեև համառորեն թաքցնում է իր տարիքը, սակայն, անթաքույց, դեռևս իր կյանքի ծաղկուն ժամանակաշրջանում է գտնվում…
Ինչպես ասում են` ամեն տարիք իր առավելություններն ունի, այդ թվում նաև հեռուստատեսության ոլորտում: Ու եթե կյանքի որոշակի փորձ ունեցող հաղորդավարներն ընդամենը հեռուստադիտողին առավել վստահություն են ներշնչում, ապա համեմատաբար երիտասարդները մի քանի առավելություններ ունեն: Նախ, նրանց հաճելի է նայելը, բացի այդ, նրանք ավելի սուր ՙեթերային հոտառություն՚ ունեն և հեշտ են ընկալում տեխնիկական նորամուծությունները և, ի վերջո, ամենակարևորը` նրանց մոտ, անշուշտ, ավելի բնական է ստացվում ծրագրի հովանավորներին գովազդելը…

Ո՞վ է հաղորդավարուհի Լիլի Հովերի քույրը (ֆոտո)

Հաղորդավարուհի Լիլի Հովերը՝ քրոջ, Մագայի հետ: