ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վորոնեժի բնակիչը շենքից ընկել է նորածնի մանկասայլակի վրա

Վորոնեժում տղամարդը բարձրահարկ շենքի պատուհանից ընկել է մանկասայլակի վրա, որում  երեխա է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրապարակված տեսակադրերում երևում է, որ կինը մանկասայլակով քայլում էր  շենքի բակում, և ինչ-որ պահի վերևից նրա վրա մարդ ընկավ։

«Տղամարդը, որը վերևի հարկից ընկել է մանկասայլակի վրա, տեղում մահացել է։ Հինգ ամսական երեխան, որը սալյակի մեջ էր, մահացել է շտապ օգնության մեքենայում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Փոքրիկն ընտանիքի միակ երեխան էր։

Նշվում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, այնտեղ են գտնվում նաև շտապ օգնության և վերակենդանացման ավտոմեքենաները։