«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված». FRANCE 24-ը ռեպորտաժ է պատրաստել ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառումից տուժած զինվորների մասին

Ֆրանսիական FRANCE 24 English լրատավականը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման հետևանքով խոր այրվածքներ ստացած զինվորների և նրանց վիճակի մասին՝ նշելով, որ նման այրվածքներով այժմ տասնյակ զինվորներ են հիվանդանոցներ տեղափոխվել:

 

Տեսանյութում բժիշկները նշում են, որ տվյալ զինատեսակի կիրառման հետևանքով ստացված այրվածքները տարբերվում են սովորական ու դասական բոլոր այրվածքների տեսակներից:

«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված»,-պատմել է ֆրանսահայ բժշկուհի Էլիս Պողոսյանը: Նշվում է, որ բացի արտաքին ազդեցությունից այս նյութերի հետևանքով արյան մեջ իոնների հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչն էլ հանգեցնում է կալցիումի մակարդակի պակասի, դրա հետևանքով էլ վիրավորների մոտ ի հայտ են գալիս նյութափոխանակության հետ կապված խանգարումներ, սրտանոթային խնդիրներ:

«Այս զինատեսակն այնքան սարսափելի է, որ վնասում է ոչ միայն դրա հետևանքով վիրավորվածին, այլևս նրան օգնել փորձողին: Եթե ինչ-որ մեկը փորձի օգնել վիրավորին, նա նույնպես այրվածք կստանա, եթե պաշտպանիչ հագուստ չունի»,- նշել է բժիշկներից մեկը և հավելել, որ քիմիական հիմքով այդ ֆոսֆորը թոքերի վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ արտաքին մաշկի վրա:

Картинки по запросу "«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված». FRANCE 24-ը ռեպորտաժ է պատրաստել ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառումից տուժած զինվորների մասին"

Ցուցադրվում է նաև քիմիական զենքի կիրառման՝ հայկական կողմի հրապարակված տեսանյութը և նշվում, որ ադրբեջանական կողմը, չնայած բոլոր ապացույցներին, շարունակում է հերքել զենքի կիրառման փաստերը:

Картинки по запросу "«Նյութն անցնում է ոսկորի մեջ, «ուտում» այն, այրում ամեն հատված». FRANCE 24-ը ռեպորտաժ է պատրաստել ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառումից տուժած զինվորների մասին"