Միшյն իմանшք, թե nվ է Կարեն Ասլшնյանի uիրելին․ Տեuանյութ.

Ազնիվ խոսք, նման բան երբեք չեմ տեսել: Մարզիչիս հարցրեցի, թե ինչու եմ պարտվել, բայց նա էլ չգիտեր՝ ինչ պատասխանի: Նման բան երբեք չէր եղել: Այսքանից հետո պարտավոր եմ հաղթել ոչ միայն մրցակիցներիս, այլեւ՝ մրցավարներին:

Կարեն, 18 տարեկանում առաջին անգամ մեծահասակների հավաքականի կազմում մասնակցեցիր Եվրոպայի առաջնությանը: Հուզմունք կա՞ր:

Շատ լավ էի նախապատրաստվել: Յուրաքանչյուր մարզիկ մրցումների է գնում հաղթելու համար, ես եւս բացառություն չէի: Գնացել էի հաղթելու, սակայն եղավ այն, ինչ եղավ: Հոգեբանական որեւէ ընկճվածություն, սեփական ուժերի նկատմամբ անվստահություն չկար: Մրցակիցներիս միակ առավելությունն իմ նկատմամբ՝ փորձն էր: Նրանք բավական մեծ են եւ ունեն հսկայական փորձ:

Պատմիր անցկացրածդ գոտեմարտերի մասին: Ինչպիսի՞ մրցակիցներ էին բաժին հասել քեզ:

Առաջին գոտեմարտում բացարձակ առավելությամբ հաղթեցի պորտուգալացի ըմբիշին՝ 8:0: Հաջորդ գոտեմարտս բուլղարացու հետ էր: Եթե դիտել եք գոտեմարտը, տեսած կլինեք, որ այնտեղ 4 միավորանոց գցում կար, սակայն ինձ տվեցին ընդամենը մեկ միավոր: Մրցավարները, մեղմ ասած, վատ էին տրամադրված մեր հանդեպ: Հետո մրցակիցս հասավ եզրափակիչ եւ ես հնարավորություն ստացա մասնակցել սփոփիչ գոտեմարտերի:

Փաստորեն, պարտվել ես Ալեքսանդր Կոստանդինովին, ով քեզ հաղթել էր փետրվարին Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարի եզրափակիչում:

Այո: Նույն ըմբիշն է: Ես նրան 8:2 հաշվով հաղթել եմ 2013-ին Եվրոպայի ազգերի գավաթի խաղարկության ժամանակ: Նա անպարտելի մրցակից չէ, եթե մրցավարներն անաչառ լինեին, այս անգամ էլ կհաղթեի:

Առաջին սփոփիչ գոտեմարտում մրցեցիր ֆին Յանի Հաապամակիի հետ: Ի՞նչ տեղի ունեցավ այդ գոտեմարտում, որում մրցավարների զարմանալի որոշումներ կայացրին:

Չգիտեմ, ազնիվ խոսք նման բան երբեք չեմ տեսել: Չէի պատկերացնում, որ գոտեմարտի ժամանակ կարող ես վաստակել մաքուր միավորներ եւ չհաշվեն դրանք: Չգիտենք, թե ինչու: Մարզիչիս հարցրեցի, թե ինչու եմ պարտվել, բայց նա էլ չգիտեր՝ ինչ պատասխանի: Նման բան երբեք չէր եղել:

Ֆին մարզիկին պառկեցրի, դա մաքուր հաղթանակ է, բոլոր մրցավարները միացան այդ որոշմանը, եղավ եզրափակիչ սուլիչը: Սակայն վայրկյաններ անց ժամանակը հետ տվեցին, իսկ ինձ պասիվության համար նստեցրին պարտեր: Այնուհետեւ իբր նրա հնարքը ոտքով փակելու համար ինձ տալիս են երրորդ նկատողությունը, այդ պատճառով գոտեմարտն ավարտվում է: Հասկանում եմ, որ մրցումները Ֆինլանդիայում էին եւ նրանց մեդալ էր պետք, սակայն նա պարտվեց հաջորդ սփոփիչ գոտեմարտում: Մրցավարներն անարդար էին նաեւ Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ:

Գոտեմարտից հետո, երբ հեռանում էիր մրցագորգից, ի՞նչ զգացողություններ ունեիր:

Այդ պահին հասկանում էի, որ ոչինչ փոխել չես կարող, ժամանակը հետ բերել՝ նույնպես: Իսկ հետո հիշում ես, որ հաղթանակն այդքան մոտ էր, կարող էիր հաղթել ու միանգամից գալիս է նորից ու նորից գոտեմարտելու ցանկությունը: Ապացուցելու բան ունեմ բոլորին: Այսքանից հետո պարտավոր եմ հաղթել ոչ միայն մրցակիցներիս, այլեւ՝ մրցավարներին, որպեսզի ոչինչ չկարողանան անել: