Մարիամ Մելիքյանը առաջի անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Հայտնիների մարդկանց կյանքը ուզեն, թե ոչ դառնում է հասանելի հանրությանը։ Ոմանք ամեն կերպ փորձում են խուսափել ու լրագրողներից թաքցնել իրենց անձնականը, իսկ ոմանք ընդհակառակը՝ ի ցույց են դնում իրենց ամբողջ կյանքը, միայն թե միշտ գտնվեն ուշադրության կենտրոնում։

Սակայն սրանից զատ կան հայտնիներ, որոնք ուղղակի իրենց հետևորդների ու երկրպագուների հետ հաճույքով կիսվում են իրենց կյանքի կարևոր ու ուրախալի իրադարձություններով։

Այդպես օրինակ, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, Instagram-ի Stories բաժնում (ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։

Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ինքն Ադելն ա, ծանոթացեք»։

Հիշեցնենք, որ Մարիամի երկրորդ դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի դեկտեմբերի 15-ին։