ՖՈՏՈ. Հայտնիներից ովքեր էին ներկա Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանադրությանը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը երեկ նշանվել է։ BRAVO.am-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին պատմել է իրենց ընտանիքի համար կարեւոր օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել։

Անահիտի խոսքով՝ աղջիկը նշանադրվել է 19-ամյակի օրը.«Լաուրայի ցանկությունն էր ծննդյան օրը նշանադրվելը, ուզում էր՝ այդ օրը կրկնակի հիշողության սկիզբ դառնա։ Մենք էլ արեցինք իր ցանկությամբ»։

 

Լաուրայի ընտրյալը՝ Դավիթը, իրենից 7 տարի մեծ է.«Ծանոթացել են ընկերական շրջապատում։ Ծանոթանալուց հետո են իմացել, որ երկուսն էլ Աբովյան քաղաքում են ապրում, եւ պարզվեց՝ մեզ շատ մոտ են, նույն Սարալանջում»,-պատմել է Անահիտը:

 

Դերասանուհին նշել է, որ ամուսինը դեմ չի եղել աղջկա՝ այդ տարիքում ընտանիք կազմելու որոշմանը.«Տղան էլ հասուն ու լուրջ մարդ է։ Լաուրան 19 տարեկան դարձավ եւ շատ ինքնուրույն է՝ նման որոշումներ կայացնելու համար։ Մենք էլ որպես ծնող իր կողքին ենք ամեն հարցում»։

Անահիտը պատմել է, որ փոքր հավաքույթ են կազմակերպել.«Քեֆ չի եղել, ես կասեի՝ համերգային հատված՝ մեղեդային կատարումներով, քանի որ այն, ինչ կատարվեց մեզ հետ՝ պատերազմը… Բացի այդ, մենք էլ ունեցանք մեր կորուստները. Լաուրայի ընտրյալն այս տարի իր հայրիկին կորցրեց։ Մենք, հարգելով ու ցավ ապրելով, փորձել էինք ամեն բան մեղմ ու հանդարտ կազմակերպել, առանց պարային հատվածի եւ ուրախ պարեղանակների»։

 

Հյուրերի թվում են եղել Սոֆի Մխեյանը, Հայկոն, Գրիշա Աղախանյանը, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Արթուր Խաչենցը, Վահե Քոչարը, իսկ հանդիսավարը եղել է Ներսես Մարկոսյանը։