Անահիտ Կիրակոսյանը դուստրը նշանադրվել է. զույգի ռոմանտիկ սիրո խոստովանությունը․ ՎԻԴԵՈ

Դերասանուհհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը, փետրվարի 3-ին նշել է իր 19-ամյակն ու նշանադրվել է:

Դերասանուհու դուստրը՝ Լաուրան և փեսան՝ Դավիթը, տեսանյութ են նկարահանել ի հիշատակ իրենց ծնողների (Դավիթը 2020 թվականին կորցրել է իր հորը)։ Իր ինստագրամյան էջում Անահիտ Կիրակոսյանը կիսվել է հուզիչ տեսանյութով:

Դերասանուհու երկրպագուները հեղեղել են տեսանյութի մեկնաբանությունները ջերմ խոսքերով:

Մեկ տարի առաջ, Լաուրայի 18-ամյակի առիթով տված հարցազրույցում Անահիտը նշել էր․

Ահավոր հուզիչ էր: Երբ ծանոթացանք, նա 9 տարեկան էր, միասին նշեցինք իր 10-ամյակը: Մինչև այս ոչ մի ծննդի ժամանակ չեմ գիտակցել, թե որքան արագ են անցնում տարիներն ու ինչպես է ինքը մեծացել: Բայց հիմա արդեն չափահաս մարդ է, որքան էլ հուշեմ ու խորհուրդ տամ, իր կյանքում սկսվել է էտապ, երբ պետք է ինքնուրույն քայլի․․․

Երբ դեռ ծանոթ չէի աղջիկների հետ, իմ ու Արտակի հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը զանգեց երեխեքին, խնդրեցի բարձրախոս միացնել: Արտակը հարցրեց՝ բալես ի՞նչ եք անում, Լաուրիկը պատասխանեց՝ «Չէին սպասում» ենք խաղում՝ ես հայտնի աստղ եմ, Աննան եկել է իմ տուն: Ասացի՝ վերջ Արտակ, իմ երեխեքն են, իմ կինոն է:)

 

 

 

 

 

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)