«Լաուրայի ընտրյալը՝ Դավիթը, իրենից 7 տարի մեծ է». Անահիտ Կիրակոսյանի 19-ամյա դստեր նշանդրեքի լուսանկարները.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը երեկ նշանվել է։ BRAVO.am-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին պատմել է իրենց ընտանիքի համար կարեւոր օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել։

Անահիտի խոսքով՝ աղջիկը նշանադրվել է 19-ամյակի օրը.«Լաուրայի ցանկությունն էր ծննդյան օրը նշանադրվելը, ուզում էր՝ այդ օրը կրկնակի հիշողության սկիզբ դառնա։ Մենք էլ արեցինք իր ցանկությամբ»։