Ինչ պաշտոն է ստացել Ջալալ Հարությունյանը

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը: Նա 2020-ի նոյեմբերի 18-ին այդ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։