Լ պ իրշ hումոր ու երեu առшծ պшhվածք․․ ԱրուU ջшն քեզ n՞վ է шսել, որ դու թույն hnւմոր ունես․

Լրագրող Արուս Տիգրանյանն իր միկրոբլոգում ներկայացրել է մի քանի տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Արուսը դատական գործողությունների մեջ է։ Տեսանյութի վերջում նա նշում է, որ շատ անհետաքրքիր դատ էր և օրը հետաքրքիր դարձնելու համար պատրաստվում է մի տեղ գնալ և նշել իր կյանքի առաջին դատը։
Հետևելով Արուս Տիգրանյանի առօրյային՝ (ինչին հետևում ես կամա թե ակամա) նա կարծես թե երես առած մի աղջիկ լինի, ով կորցրել է իր չափն ու սահմանը ու իրեն իր երազած հումորիստ-լրագրողի տեղը դրած ապրում է։


Զարմանալին այն է, որ Արուսի ամուսինը բավականին լուրջ ու կրթված տղա է երևում, սակայն կարծում եմ՝ նա էլ չի կարողանում սանձել իր կնոջը։ Պարզապես անտանելի է նրա կրկնվող ու լպիրշ հումորն ու ձանձրացնող միապաղաղ ձայնը։ Նախկինում ձեռք էր առնում հասարակ քաղաքացիների ու ինքն իրեն հույս տալիս

, որ աշխատում է։ Արուս ջան քեզ ո՞վ է ասել, որ դու թույն հումոր ունես, ու առհասարակ քեզ ո՞վ է ասել, որ մարդկանց վրա կայֆավատ լինելով դու հոմորային կերպար ես դառնում։

Տպավորություն է, որ փոքր ժամանակ նրան դաստիարակելու փոխարեն երես են տվել ու դա արել են բավականին շռայլորեն։ Տեսնես երջանկահիշատակ պապիկդ եթե ողջ լիներ, կկարողանա՞ր քեզ բացատրել, թե որն է հումորը, իսկ որը լրճկված ու երես առած պահվածքը։

Հեղինակ՝ Արմեն Արշակյան