Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանդրեքի հուզիչ դրվագներն ու հայտնի հյուրերը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր․դուստրը՝ Լաուրան 19–ամյակի օրը նշանվել է։ Օրվա լուսաբանման բացառիկ իրավունքն Անահիտը վստահել է Tert.am Life–ին։ Ներկայացնում ենք երեկոյի ֆոտոշարքն ու հուզիչ դրվագները։

 

Դերասանուհին հայտնեց, որ, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որոշել են երեկոն անցկացնել առանց պարելու, սակայն այնպիսի ծրագիր են կազմել, որպեսզի հյուրերը չձանձրանան։

«Բոլորս ապրեցինք շատ ծանր ժամանակաշրջան և հասկանում ենք, որ պետք է շատ նուրբ մոտենանք առիթներին ու խնջույքներին, բայց և պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է, սա այն առիթը չէր, որը կարելի էր տեղափոխել։ Փոխարենը որոշեցինք ամեն բան անել շատ նուրբ և փոքր շրջանակում՝ առանց բարձր երաժշտության և պարերի, քանի որ նախորդ տարի երկու ընտանիքում էլ կորուստ ենք ունեցել․ փեսայի՝ Դավթի հայրն է մահացել, ամուսնուս՝ Արտակի 2 զարմիկներն են զոհվել պատերազմի ժամանակ։ Մենք չէինք կարող անարգել այդ ցավը, բայց քանի որ հարսանիք չենք անելու, որոշեցինք նշանդրեք անել ու փարիզյան ռոմանտիկ շնչով երեկո ունեցանք»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ հայկական պարային երաժշտությանը փոխարինել է Hayway բենդի ելույթը, հյուրերի մուտքի ժամանակ ջազային մեղմ երաժշտություն է հնչել։