Արդյո՞ք գիտեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեզ հետ, եթե օրական 3 ձու ուտեք

Բոլորն էլ գիտեն, որ հավկիթի մեջ մեծ քանակությամբ խոլեստերին կա, այդ պատճառով էլ մարդիկ սահմանափակում են դրա օգտագործումը: Այնուամենայնիվ, ձուն չափազանց օգտակար է:

Ահա թե ինչու է պետք ամեն օր հավկիթ ուտել.

  • ի հակադրություն տարածված կարծիքի՝ հավկիթը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը: Դրանց մեջ պարունակվում է 180-186մգ, մինչդեռ լյարդն արտադրում է 1000-2000մգ: Օրական 3 ձու ուտելով՝ կարող եք նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը:
  • ձուն դրական կերպով է ազդում ոսկորների վրա: Այն պարունակում է կալցիում և վիտամին D:
  • ձուն օգտակար է մկանների համար, քանի որ շատ սպիտակուց է պարունակում: 2 ձուն՝ ըստ սպիտակուցների պարունակության, հավասար է 1 մեծ կտոր թարմ մսի:

  • ձուն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ինչպիսիք են՝ մագնիում, երկաթ, ֆոսֆոր, վիտամին А, Е, В12, В6:
  • ձուն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Պարունակելով օգտակար նյութեր՝ օգնում է ազատվել անցանկալի կիլոգրամներից:
  • համաձայն ամերիկացի մասնագետների հետազոտությունների արդյունքներին՝ հավկիթներն օգնում են երկար ժամանակ չզգալ քաղց:
  • ձուն հիանալի պրոֆիլակտիկ միջոց է տեսողության համար:
  • ձուն օգնում է կանխարգելել սրտի հետ կապված խնդիրները, նաև կիրառվում է որպես հիպերտոնիայի պրոֆիլակտիկ միջոց: