Մեքենաների տակ ընկնող ցուցարարն այսօր բժիշկ էր դարձել կառավարության շենքի դիմաց

Մեքենաների տակ ընկնող, ցուցարար, լրագրող և այսօր արդեն բժիշկ Սեդա Մակարյանն է։ Հայտնի «ունիվերսալ Սեդան» այն փողոց փակողներից է, ով հանդես էր գալիս հայտարարություններով, իբրև Արցախում տուն է կորցրել։ Կարճ ժամանակ անց բացահայտվեց, որ Սեդան Արցախում տուն չունի։

Ավելին՝ Սեդան ՀՅԴ անդամ է, համատեղությամբ լրագրող, ով առնվազն վերջին 10 տարիներին մշտապես բնակվել է Երևանում։

Այսօր Սեդան եկել է Կառավարության շենքի դիմաց ցույցի արդեն բժիշկի հագուստով և դիմակով։

Տուն կորցրած Արցախցի, ցուցարար, լրագրող, կուսակցական և հիմա էլ բժիշկ Սեդա Մակարյանը դեռ երկար կզարմացնի իր կերպարանափոխություններով։