«Հրեշտակների դպրոgի» ընկեր Պետրnսյանն անճանաչելի է դարձել. նրա գ ա յթակղությшնը այժմ չի կшրnղանում դիմшնալ nչ մի տղшմարդ. պшրզվում է նա hիմա…

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Գայանե Բալյանն, ով այս շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկին:

 

-Գայանե, վերջին տարիներին «Շանթ» Հ/Ը հետ համագործակցությունները մեկը մյուսին հաջորդում են: Կպատմե՞ք նոր համագործակցության մասին:

– Այո, իմ եւ «Շանթ» Հ/Ը միջեւ առողջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծված: «Թաքնված սեր» հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա գրեթե երկու ամիս առաջ ու անմիջապես համաձայնեցի: Այս անգամ կերպարիս հետ ծանոթանալով՝ շատ ուրախացա, քանի որ այն տարիքային

 

իմաստով ինձ համապատասխանում է, այլապես մինչ այսօր մեծ մասամբ ինձնից ավելի մեծ տարիքով կանանց եմ մարմնավորել: Որքան էլ դերասանը պետք է ունենա հմտություններ, բայց բարդ է կերտել քեզնից տարիքով կերպարներ, չէ որ պետք է ապրես, համապատասխան փորձ ու մտածելակերպ ունենաս, որպեսզի ինքդ էլ հասկանաս կերպարիդ էությունը:

 

 

-Նկատելի է, որ Ձեզ շատ ժամանակ վստահում են բացասական, իսկ առավել հաճախ ինչպես դուք նշեցիք՝ տարիքով կանանց դերեր, ինչի՞ հետ եք կապում ռեժիսորների նման ընտրությունը:

 

– Չգիտեմ, գուցե արտաքինս այդ հարցում իր նշանակությունն ունի, գուցե ավելի հասուն երեւալս է իր դերն ունենում: Այս հարցին թերեւս ճիշտ կպատասխանեն հենց ռեժիսորները, ամեն դեպքում՝ նրանց նման ընտրության մեջ բացասական նոտա չէի տեսնում, բայց եւ շատ ուրախ չէի, որ նրանք ինձ տեսնում էին մեծամասամբ նման կերպարներում:

 

Ըստ իս՝ սերիալային ռիթմի մեջ սխալ է կերտել ոչ համապատասխան տարիք, որովեհետւ, եթե սովորաբար դերասանը կերտում է նոր բնավորություն, ապա այդ դեպքում նա կերտում է տարիք: Երեւի այլեւս երբեք չեմ համաձայնվի նման կերպարներ կերտել, թեպետ սխալ է ասել «երբեք»: