«Բաժшնվել ենք, բшյց դեռ սիրում եմ Իրինшյին՝ չնայшծ բոլորը մտшծում են՝ նա uիրում է, եu՝ ոչ». Գևnրգ Մկրտչյшնը՝ իր և Իրինա Այվшզյանի բшժանման և hшշտության քшյլ չшնելnւ պшտճառի մաuին

Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Իրինա Այվազյանը բաժանվել են։ Իրինան օրերս հարցազրույց էր տվել և ասել, որ դեռ սիրում է, իսկական սերը միանգամից չի մոռացվում: Ինչ վերաբերում է Գևորգի զգացմունքներին՝ Իրինան նշել էր, որ չգիտի՝ Գևորգը դեռ սիրո՞ւմ է, թե՞ ոչ։

երգիչ Գևորգ Մկրտչյանը պատմել է բաժանման, իր հասցեին հնչող մեղադրանքների և մինչև այսօր Իրինային սիրելու մասին:

Գևորգի խոսքով՝ բաժանման մասին խոսակցությունները և իր հասցեին հնչող մեղադրանքները շատ են: «Ինձ շատ են մեղադրում, մարդիկ տրամադրված են իմ դեմ, բայց ես մարդկանց պատկերացրած վատ սիրող տղան չեմ, ուղղակի չեմ կարողանում այս թեմայի մասին խոսել: Երևի այսպես սխալ է, որովհետև մարդիկ տեսնում են միայն մեկ կողմը, ընդհանուր կարծիք չեն կազմում: Բոլորը մտածում են՝ Իրինան սիրում է, ես՝ ոչ, բայց այդպես չէ: Եթե ես չսիրեի, Իրինայի հետ ընկերություն չէի անի: Եթե հարաբերություններ ենք ունեցել, նշանակում է՝ սիրել ենք միմյանց: Եթե չսիրեինք, այդ ամենը հանրային չէինք դարձնի, մեր առաջին համատեղ լուսանկարը հենց ես եմ հրապարակել իմ էջում: Նպատակս ոչ թե մեր հարաբերությունները հանրային դարձնելն էր, այլ անկեղծ սիրել եմ ու թաքցնելու ոչինչ չեմ ունեցել: Եթե արտահայտվել եմ, նշանակում է՝ սիրել եմ»,- ասաց նա:

Հարցին՝ մինչև հիմա սիրո՞ւմ է Իրինային, Գևորգը պատասխանեց. «Ես և Իրինան այս թեման չենք քննարկել իրար հետ, բայց ինձ մոտ ևս ոչինչ չի անցել, դեռ սիրում եմ, ինչի մասին Իրինան հարցազրույցիցս կիմանա»։

Երգիչը նկատեց, որ իրեն շատ են գրում, որ քայլ անի, որպեսզի հաշտվեն, սակայն դա իրենց որոշումն է․ «Մեր հարաբերությունները հանրային են եղել, բայց անձնական են: Չեմ ուզում, որ մարդիկ մեզ ցուցումներ տան կամ ասեն՝ գնա, այդ աղջկա հետ միացիր»։
Այնուամենայնիվ, երգչից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հաշտության քայլ չի անում, եթե թե՛ ինքն է սիրում, թե՛ Իրինան․ «Խնդիրը քայլ անել–չանելը չէ։ Մենք եկել ենք մի կետի, երբ մեզ դադար ու ժամանակ է պետք»։