«Որ վшրչապետին ի շшh չեմ խnuում, բшյg խոսnւմ եմ ի շшh բինшկի, դшռնում եմ hшնgանք կատшրած». uկшնդալային տեuшնյութի hեղինшկը կրկին դիրքերnւմ է

Օրերս գյումրեցի սպան Անդրանիկ Պողոսյանը սահմանից լայվով էր հանդես եկել՝ ցուցադրելով, թե ինչ պայմաններում են ծառայում հայ սահմանապահները. քնում գետնին՝ պատառոտված վրանների տակ:Նրա լայվից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, ռազմական ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրում՝ հայրենիքի դավաճանության հատկանիշներով:

Անդրանիկի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ ինչպես մտերիմները տեղեկացրեցին, նրան կրկին դիրքեր են ուղարկել, իսկ քրեական գործի հետ կապված ավելացրին՝ ամեն ինչ նորմալ է :

Նշենք, որ Անդրանիկը իր ֆեյսուբուքյան էջում մի քանի գրառում ևս արել էր՝ արտահայտելով դժգոհությունը: Վերջին գրառմամբ պարզաբանում է, թե ինչու է ստիպված եղել ջնջել լայվը:

«Երբ, որ պատերազմական դրության ժամանակ մարտական դիրքերից լայվ են մտնում ու ի շահ վարչապետի սաղ ազգին հայհոյում են, էդ լայվը պետական մասշտաբով դնում Երևանի կենտրոնական հրապարակում հեռուստացույցով ցույց են տալիս։ Իսկ ես, որ վարչապետին ի շահ չեմ խոսում, բայց խոսում եմ ի շահ բանակի, կարևոր խնդիրներ եմ բարձրացնում, որ հետևողական լինեն ու բանակը ոտքի կանգնեցնեն` դառնում եմ հանցանք կատարած , որովհետև զինծառայողին չի թույլատրվում լայֆ մտնել ու ես ստիպված եմ լինում լայֆս ջնջել, որովհետև չեմ կարա իմ մասին մտածող հրամանատարիս խոսքը անտեսել։