Արարատ լեռը Թուրքիայի կողմից ավելի քան 5 տարի փակ է եղել զբոսաշրջիկների և լեռնագնացների
համար, փետրվարի 4-ից այն կրկին հասանելի կլինի վերելքների համար: Այս մասին հայտնել են երկրի լեռնագնացության ֆեդերացիայից:2015 թվականին Արարատը հայտարարվել էր «անվտանգության հատուկ գոտի» և հասանելի չէր այցելությունների համար, երբ
երկրի արևելքում վերսկսվել էին ռազմական գործողությունները Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: «Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները դեպի Արարատ լեռը։ Առաջինը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նյութի աղբյուր՝ mamul.am