Աստղագուշակ․ փետրվարի 2

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը հագեցած կլինի: Հավանական են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Հուզական դաշտն անկայուն է, տրամադրությունը դատարկ բաների պատճառով կփչանա: Աշխատեք գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործից: Շատ Խոյերի կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ժամանակը երկարատև վեճերի կամ այնպիսի բանակցությունների վրա չեք վատնի, որոնցից օգուտ չի լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ավելի լավ է գործերը չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, հենց այն արժե օգտագործել վաղուց դրված նպատակներին և լրիվ նորերին հասնելու համար: Հավանական են անսպասելի լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հնարավոր է՝ դուք մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանաք, որը շատ պետք կգա գործի մեջ: Լավ գաղափարներ կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի վրա կենտրոնանալու, տնային խնդիրները լուծելու համար: Նույնիսկ եթե հոգսեր շատ լինեն, դուք հոգնածություն չեք զգա. կենսական պոտենցիալը բարձր է, ձեր էներգիայի պաշարները անհատնում կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք հաջողության հասնել մասնագիտական ոլորտում, լուծել աշխատանքային հարցերը, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Հնարավորություն կունենաք հուսալի համախոհներ գտնել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ունակ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին:

Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես կգերակշռեն դրական միտումները: Հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին, ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, որոնց դեռ վերջերս եք հանդիպել: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք կկռահեք կարևորի մասին, որոշում կընդունեք, որի շնորհիվ կյանքը շուտով դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք ստանձնել խոշոր գործերն ու մասշտաբային նախագծերը: Դուք ամենայն հավանականությամբ կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը և կկարողանաք արագ անել այն ամենը, ինչ մտածել եք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կկարողանաք առավելագույն օգուտ քաղել: Պետք կգա արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Հաջողության հասնելը հեշտ կլինի այն Խեցգետինների համար, որոնք չեն վախենա իրենց վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, դուք կզգաք, որ ձեզ աջակցում և կես խոսքից հասկանում են: Օրվա երկրորդ կեսին հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց համակրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր հանդիպումների և բանակցությունների օր է: Նույնիսկ եթե ստիպված լինեք գործ ունենալ լրիվ անծանոթ մարդու հետ, ձեզ կհաջողվի արագ ճիշտ տոն ընտրել, համոզել զրուցակցին ձեր ճշմարտացիության մեջ: Կարող եք ընկերանալ համակրելի մարդու հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ, չեն բացառվում և անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերը: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի և բազում նոր հնարավորություններ կբացի. դրանք բաց թողնելը ցավալի կլինի: Հենց այդ հատվածն է հարմար այն ծրագրերն իրագործելու համար, որոնք դեռ վերջերս ձեզ չափազանց համարձակ կամ իրականությունից շատ հեռու էին թվում: Մի վախեցեք առաջին քայլն անելուց. ամեն ինչ կստացվի:

Ավելի ուշ գործնական ակտիվությունը կնվազի, կուզենաք հանգստանալ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Կարող եք քննարկել կարևոր բանակցությունների արդյունքները, կիսվել ապրումներով ու ծրագրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք օրվա առաջին կեսն արդյունավետ անցկացնել: Դա բարենպաստ ժամանակ է, որը հնարավորություն կտա շատ բարդ գործերից գլուխ հանել, հին մտահղացումը կյանքի կոչել և ավարտել այն, ինչը վաղուց եք սկսել: Հավանական են արդյունավետ բանակցություններ, աշխատանքի և բիզնեսի մասին զրույցներն էլ հաճախ օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա: Հարմար ժամանակ է հյուրեր ընդունելու, մտերիմների համար ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հանգիստ ու բարենպաստ կլինի: Հարմար ժամանակ է ծրագրերի հարցում որոշակիություն մտցնելու և այնպիսի որոշումներ ընդունելու համար, որոնք շուտով կյանքի կկոչեք: Կարող եք ձեր գաղափարները քննարկել համախոհերի հետ, ձեզ ամենայն հավանականությամբ խելամիտ մի բան խորհուրդ կտան: Որոշ Կարիճների ստացած խորհուրդները հետ կպահեն լուրջ սխալներից:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններով ու զարմանալի լուրերով լի կլինի: Հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, բայց այն հաճելի կլինի: Չի բացառվում՝ փոխվեն երկարաժամկետ ծրագրերը, և դուք շատ ուրախ կլինեք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հուզական դաշտը բարենպաստ է, և նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք կպահպանեք լավ տրամադրությունը, չեք հուզվի և դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա: Դիտողունակությունը կօգնի ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել: Հաճախ հստակ կլինեն ինտուիցիայի հուշումները. եթե լսեք դրանք, արագ կհասնեք դրված նպատակներին:

Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր: Դուք կարող եք շատ բաների մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնք մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ ու լավ խորհուրդներ են տվել: Կգտնվի երկար ժամանակ ձեզ անհանգստացնող խնդրի լուծման բանալին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օգտակար կլինի աշխատանքի կամ ուսման վրա կենտրոնանալը: Այստեղ կարող եք մեծ հաջողությունների հասնել, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում անել: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ, կիսվել փորձով: Չի բացառվում՝ գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ ստանան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում կարող եք զբաղվել պաշտոնական փաստաթղթեր կազմելով և ուսումնասիրելով, պատրաստվել պետկազմակերպություններին դիմելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանեք: Հենց ինքներդ ձեզ վերահսկելու, հույզերին չտրվելու ունակությունն այսօր թույլ կտա խուսափել տհաճ պահերից և սխալներ չանել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչ-որ իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Այսօր առաջ եկած շատ ծրագրեր կկարողանաք իրագործել մի քանի օր անց: Համբերությամբ զինվեք և սպասեք բարենպաստ պահի:

Բարենպաստ օր է տունն ավելի հարմարավետ դարձնելու համար: Կարող եք իրեր գնել, որոնք կզարդարեն այն: Դուք կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Դուք կարող եք հաջողության հասնել, եթե զգուշորեն գործեք, ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դրանից լավ է խուսափել: Արժե ստուգել ստացվող ցանկացած տեղեկատվություն. ինչ-որ մեկը կարող է մտադրված կամ անկախ իրենից ձեզ մոլորության մեջ գցել: Ինքնուրույն ընդունած որոշումները հաճախ ավելի հաջող կլինեն նրանցից, որոնք մեկ ուրիշը կհուշի:

Օրվա երկրորդ կեսը հաճելի զուգադիպություններ, ինչպես նաև առաջարկներ է խոստանում, որոնք մերժել չեք ուզենա: Վերջին ժամանակներս իրենց վրա կասկածող Ձկների մոտ կվերադառնա ինքնավստահությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: