«Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք որպես թշնամի՝ ընդհուպ ֆիզիկապես, նաև զենքի միջոցով»․ Վահան Բադասյան

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել նաև ազատամարտիկ Վահան Բադասյանը:

«Առաջին հերթին մենք պետք է ազատվենք բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա արդեն պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

«Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի, ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնելը՝ նաև զենքի միջոցով։ Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի:

Մենք պետք է նախ մաքրենք երկիրը թշնամուց, հետո մյուս հարցերը լուծենք»,- հավելել է Բադասյանը: