Հայրենիք է վերադարձել 5 գերի

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի

արդյունքում, հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,– գրել է նա։

Ըստ լրատվամիջոցների` 5 գերիներին հայրենիք տեղափոխողող ինքնաթիռը Բաքվից Երևան է հասել Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։