Աստղագուշակ․ հունվարի 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է վճռական գործողությունների համար: Օգտակար կլինի այն գաղափարներին վերադառնալը, որոնք նախկինում կասկածների ու մտավախությունների տեղիք էին տալիս: Հիմա կհասկանաք՝ արդյոք կարելի է դրանք իրագործել: Այստեղ արժե հետևել ինտուիցիայի հուշումներին, որը չի սխալվի: Շրջապատողներն ամեն անգամ չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց ձեզ տարահամոզել չեն փորձի. կիմանան, որ դա անօգուտ է: Ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ վարքի միակ ճիշտ ձևն էիք ընտրել:

Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Այստեղ չարժե ո՛չ ռիսկի դիմել, ո՛չ վստահել կասկածելի, բայց շատ գրավիչ խոստումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հաջողության կհասնեք գործերում, եթե հավատաք ձեր ուժերին: Բաց մի թողեք ստեղծագործ ծրագրերը, համարձակ մտահղացումները կյանքի կոչելու հնարավորությունը: Լավ է աշխատեք երկարաժամկետ ծրագրերի վրա, աշխատանքի համար էլ արագ պարգևատրում չսպասեք: Ցանկալի չէ խոստումներ տալն ու պարտավորություններով կապվելը:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք չմտածված գնումների հարցում, մեծ գումարը զվարճանքների վրա ծախսելուց առաջ լավ մտածեք: Խելամիտ խնայողությունը թույլ կտա խուսափել այնպիսի ծախսերից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Ինչպես էլ դասավորվի օրը, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ լրջության ու կենտրոնացվածության կարիք կլինի, քանի որ դուք հաճախ կշեղվեք: Բարեբախտաբար, բոլոր սխալները կհաջողվի ժամանակին ուղղել: Բայց շատ ցավալի կլինի դրանց վրա ժամանակ վատնելը:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Դուք կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել, ու կաշխատեք բաց չթողնել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառությունը, աշխատունակությունը, սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն հաջողության հասնել: Բայց հեշտ հաղթանակների վրա հույս դնել չարժե, դրանք քիչ հավանական են: Բայց եթե ջանքեր գործադրեք ու չհանձնվեք, անհրաժեշտ արդյունքը կստանաք: Ցանկալի է հույս դնել սեփական ուժերի վրա. օգնություն ստանալ կարելի է, բայց այն ուզածից ուշ կլինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ արժե սովորել կամ ինչին կուզեիք նվիրել ազատ ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Ինչքան շատ մարդ այսօր ձեզ շրջապատի, այնքան շատ դրական հույզեր կստանաք: Լավ տպավորություն թողնելու համար խորամանկությունների գնալու կարիք չի լինի. բավական է լինեք այնպիսին, ինչպիսին կաք և ձեզ բնական պահեք: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան:

Դուք պետք է ոչ միայն սեփական գործերից գլուխ հանեք, այլև շրջապատողների համար լավ բաներ անեք: Շատերը շնորհակալ կլինեն ձեզ օգնության համար: Դուք բոլորի հետ ձեզ նրբանկատ կպահեք, և դա կգնահատեն նույնիսկ ամենազգայուն և խոցելի մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց դժվարությունների չի անցնի: Բայց դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել ոչ միայն անբարենպաստ պայմաններից, այլև դրանք օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Պատրաստ եղեք ջանքեր գործադրել. առանց դրա չի լինի: Համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան: Այդ հատկանիշների շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չէ:

Ցանկացած կարևոր զրույց լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի համար, քանի որ հենց այդ հատվածում ավելի հեշտ կլինի նոր ծանոթների ու մտերիմների հետ լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք կառանձնանաք զարմանալի նպատակասլացությամբ: Ինչ խոչընդոտ էլ առաջ գա ձեր ճանապարհին, դուք կստանաք այն, ինչին ձգտում էիք: Դուք էներգիայով լի կլինեք, ժամանակը զուր չեք վատնի, այնպես որ՝ ծրագրածից ավելին կանեք և կկարողանաք ուժեղ մրցակիցներին թողնել հետևում: Հիշեք, որ բոլորի հետ մրցակցելու կարիք չկա: Շրջապատողների մեջ կլինեն պոտենցիալ համախոհներ: Գտեք նրանց և շատ բան ավելի հեշտ կտրվի:

Հնարավորություն կունենաք լուծել բարդ առաջադրանքները, պատասխաններ ստանալ նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Բայց դրա համար մանրուքներին ուշադրություն է հարկավոր, պիտի փորձեք ոչ մի բան աչքաթող չանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճելի ու հարմարավետ օր է: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, շրջապատողները կաջակցեն ձեր նախաձեռնություններին, ընտանիքում փոխհասկացողության մթնոլորտ կլինի: Մասնագիտական հաջողություններն աննշան կլինեն, բայց դրանք կապացուցեն, որ ճիշտ ճանապարհի վրա եք, ինչպես նաև կօգնեն որոշել, թե ինչ է պետք նախաձեռնել հետո:

Հարմար օր է գնումների համար: Կարող եք անսովոր հագուստ ու զարդարանքներ գնել. ճաշակը ձեզ հուսախաբ չի անի: Դուք հրաշալի իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Զարմանալի չէ, որ շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր ու անսովոր բանով,միաժամանակ նաև օգտակար գիտելիքներ ձեռք բերել: Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Շրջապատողների հանդեպ հարգանքը և նրանց բարեկեցության մասին անկեղծ հոգատարությունը կօգնեն խուսափել խնդիրներից անձնական հարաբերություններում: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում շփվելը բարդ էր: Նրբանկատությունն ու տակտի զգացումը կօգնեն հարթել սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործելու հարցում մի շտապեք: Ցանկացած քայլ անելուց առաջ ամեն ինչ պետք է ինչպես հարկն է մտածել: Ձեր արարքներից կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է շրջահայաց լինել: Վերջինս հատկապես կարևոր կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելիս: Լավ է ռիսկի չդիմեք և կասկածելի նախաձեռնություններին չմասնակցեք:

Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Այստեղ ինտուիցիան կօգնի շատ հարցերի պատասխաններ գտնել: Հենց դրա շնորհիվ դուք կհասկանաք՝ ինչ են ձեզանից սպասում մտերիմները, ինչպես է պետք վարվել ոչ միանշանակ իրավիճակում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շուրջը շատ կլինեն մարդիկ, որոնք կուզենան ազդել ձեզ վրա, ճնշել կամ օգտվել ձեր վստահող լինելուց: Դիմադրեք: Կարևոր կլինի որոշումներն ինքնուրույն ընդունելը, առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշի կարծիքով կամ կարծրատիպերով առաջնորդվելը: Մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կա: Դուք կհաղթահարեք այն դժվարությունները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել, նպատակին հասնելու անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք:

Երեկոն արժե նվիրել հանգստին: Հաճելի կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնք միշտ ճիշտ են հասկանում ձեզ, աջակցում են ձեր բոլոր նախաձեռնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօրվա իրադարձությունները կարևոր են, դրանցից մեկը կարող է ձեր կյանքում նոր փուլի սկիզբ դառնալ: Աշխատեք ոչինչ աչքաթող չանել, ուշադրություն դարձնել նույնիսկ մանրուքներին: Չի բացառվում՝ դրանցից մեկը վճռական դեր խաղա:

Չի կարելի շտապողական որոշումներ ընդունել, գործել հույզերի ազդեցության տակ: Սառնասրտությունն ու հաշվենկատ լինելը կօգնեն ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չանել: Աշխատեք չշտապել եզրակացությունների հարցում և թույլ մի տվեք շրջապատողներին շտապեցնել ձեզ: Բոլոր քայլերը մտածելու համար բավարար ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: