Պուտինն ամբողջ աշխահին Արցախի համար կոչ է արել. անսպասելի հայտարարություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին»։

Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որն այս տարի անցկացվում է առցանց, Պուտինը, մասնավորապես, ասել է. «Միջազգային հանրության, եւ, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցող կողմերի առաջ խնդիր է դրված՝ օգնել տուժած շրջաններին

հումանիտար խնդիրների լուծման, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման հարցում»։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միջնորդական ակտիվ ջանքեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ «Մենք ձգտել ենք հետեւել ԵԱՀԿ Մինսկի

խմբում՝ մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածու թյուններին։ Սա համագործակցության լավ օրինակ է»,- ասել է նա։