Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք առավոտից երեկո Ադրբեջանի համար պետք է խնդիրներ ստեղծենք միջազգային արենայում։ Առավոտից երեկո մենք պետք է արշավ սկսենք Ադրբեջանի կողմից կրոնական և ազգային պատկանելիության դեմ կատարված վայրագություններն ի ցույց դնելով։
Մենք պետք է դառնանք Ադրբեջանի մղձավանջն այս աշխարհում և հանգիստ չտանք, մինչև նա սկսի ուղիղ գործարք հենց մեզ հետ, այլ ոչ թե օտարներին փող առաջարկի, ով խոսի վերջին վայրագությունների մասին։ Գործել է պետք համակարգված, փոխկապակցված և ներդաշնակ․․․»։