Իր երեխային պատանդ վերցրած հետախուզվողը վայր է դրել զենքը և հանձնվել

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:ՀԺ-ի տեղեկություններով՝ պատանդը հետախուզվողի երեխան է: Նույն տեղեկություններով՝ հետախուզվողի մոտ նաև զենք է եղել:

Հետախուզվողի հետ բանակցողների թվում է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը. մոտ երեք ժամ բանակցելուց հետո նա վայր է դրել զենքը, ազատ արձակել երեխային և հանձնվել:

Գործողությունների արդյունքում երեխան չի տուժել: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել հետախուզվողին: