«Էրդողանն шսում է՝ պшտրшստ է Հшյшստшնում պшտ երшզմի». Արման Աբովյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել էր Երևան ու հանդիպում ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Նիկոլ

Փաշինյանի հետ։ Նշենք, որ Հայաստան գալուց առաջ ԻԻՀ պաշտոնյան տարածաշրջանային այց էր կատարել արդեն Բաքու, ապա՝ Մոսկվա, իսկ Հայաստանից հետո պլանավորված է այց դեպի Անկարա։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ Զարիֆի տարածաշրջանային այցն ունի մեկ նպատակ՝ Իրանը պարզապես ցանկանում է դուրս չմղվել այն գործընթացներից,

որոնք ոչ թե տեղի են ունեցել, այլ որոնք դեռ տեղի են ունենալու, իսկ սպասվող իրադարձությունների համատեքստում Իրանի պատրաստակամությունը՝ մասնակից դառնալ Ադրբեջանի օկուպացրած տարածքների վերակառուցման աշխատանքին, ընդդեմ Հայաստանի քայլ չպետք է դիտարկել։

«Իրանը չի մասնակցի սահմանամերձ տարածքների վերականգնման աշխատանքներին, և դա քաղաքական որոշում է։ Այդ տարածքներում թուրքական ընկերություններն են մասնակցություն ունենալու, իսկ Ադրբեջանը, լինելով թուրքական նահանգ, թույլ չի տա Իրանին ամրապնդվելու Ադրբեջանին սահմանամերձ գոտում, որովհետև շատ լшրվшծ են հարաբերություններն Իրանում թուրքալեզու ադրբեջանցիների հետ, որովհետև Թուրքիան ունի հավակնություններ նաև Իրանի հանդեպ»,- ասաց Աբովյանը՝

նշելով, որ 4000 տարվա դիվանագիտության պատմություն ունեցող Իրանը կարողացավ ոչ միայն դիմակայել իր դեմ կիրառվող սանկցիաներին, այլև զարգացնել իր պետության ռшզմшկան բաղադրիչը, իսկ դրա ապացույցը վերջին շաբաթներում անցկացված զnրшվшրժnւթյnւններն էին, որով ողջ աշխարհին ցույց տվեցին, որ ունեն 5-րդ սերնդի պшտ երшզմ վարելու բոլոր հնարավորությունները։

Աբովյանը պնդում է՝ Իրանը նաև ոչ թե չեզոք է գործում, այլ անում է հնարավորը, որպեսզի Թուրքիայի հզորացմամբ պանթուրքական ծրագիրն իրականություն չդառնա, ավելին, կանի ամեն ինչ թուրքական գործոնի աճն իր սահմաններին նվազեցնելու համար։

Հարցին՝ արդյոք պանթուրքական ծրագրի իրականացմանը միտված քա՞յլ պետք է դիտարկել փետրվարի 1-12-ը Կարսում իրականացվելիք ադրբեջանաթուրքական լայնամասշտաբ զnրшվшրժnւթյnւնները, Արման Աբովյանը պատասխանեց. «Այդ զորավարժությունները հшրձшկողшկան զորшվшրժություններ են։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ, իհարկե՝ մեր։

Թուրքիան Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին և մեզ ցույց է տալիս, որ պատրաստ է դիմել լայնածավալ ռшզմшկան գործողությունների, որ, եթե իր հավակնությունները չբավարարվեն, ապա կդիմեն պшտ երшզմի, իսկ Հայաստանի կողմից երբ այս վտшնգին ուշադրություն չի դարձվում, դա արդեն խոսում է վտшնգшվոր шնգրшգիտության մասին։

Այս զորավարժություններն 90 տոկոսով մեսիջ են նաև Ռուսաստանին, թե՝ տես, մենք պատրաստ ենք, եթե դու չընդունես մեր հետաքրքրությունները, իսկ հետաքրքրությունները Սյունիքն է, կգնանք գործողությունների։ Նախիջևանից դեպի Ադրբեջան երկաթգծի կառուցումն էլ ձեռքբերում է խոշորագույն, բայց թուրքերի համար, և եթե այս իշխանությունը դա համարում է ձեռքբերում, ապա կանգնած է թուրք-ադրբեջանական պլատֆորմի վրա։

Այնպես որ, Կարսում մեկնարկած այս զորшվшրժությունների թիրախում մենք բոլորս ենք, իսկ ինչո՞ւ է Էրդողանը հրապարակել Գյումրին գրաված Քյազըմ Կարաբեքիրի նկարը, հենց այնպե՞ս, իհարկե ոչ, 1920 թվականին Գյումրին գրաված զինվորականի նկարը հրապարակելով՝ Էրդողանն ասում է,

որ չի վախենում պшտ երшզմից և պատրաստ է մտնել Հայաստանում պшտերшզմի մեջ, ուստի նման իրավիճակում իրականության ոչ ադեկվատ ընկալումը կենսական նշանակություն է ունենալու Հայաստանի համար»,- ասաց Աբովյանը։ մանրամասները՝ տեսանյութում