ՊՆ-ն կшրևոր հшյտшրшրnւթյnւն шրեց. ինչ է լինելու

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն’ ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը’ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին’ այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով’ Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով:

Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին’ նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)’ հետադարձ կապի համար: Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ: Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները: Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 20-03-07 հեռախոսահամարով:
mediaroom.am