ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՍԵԼ Է`ԱՅԴ ԽՈՍԱՑՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԳՑԵՆՔ ԳԱԶԱՆԱՆՈՑ` ԷՇԵՐԻ ՎԱՆԴԱԿԸ

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը:

Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների, այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Կառավարությանը կարծում եմ այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը ընդդիմադիրին հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»: