«Ֆեյսբուքը ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև… ». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք։ Այդ գաղափարա խոսությունը, իր հերթին, խարսխված է հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում Հեղինակության հերքման վրա։

Վերանում է կրեատիվ փոքրամասնության միմեսիսը ոչ կրեատիվ մեծամասնության կողմից, որի արդյունքում վերջնականապես ձևավորվում է սպառողական հասարակությունը։ Այն սպառում է ամեն ինչ՝ երշիկից լրատվություն՝ չմտածելով նոր արժեք ստեղծելու մասին։

Այս ամենի գլխավոր արգասիքը կառավարվող քաոսն է, որն այդքան հարմար քաղաքական կառավարման մոդել է ռադիկալ-գլոբալիստների համար։ Ֆեյսբուքն ինքն իրենով հակաինստի տուցիոնալ, հակահամակարգային ու, հետևաբար, հակապետական երևույթ է։

Դրա ֆենոմենը կայանում է նրանում, որ այն հավասարության նշան է դնում տգետի ու ինտելեկտուալի, մասնագետի ու դիլետանտի միջև։ Ստեղծվում է հավասարության պատրանք, ինչի հետևանքով նույն տգետն ու դիլետանտն սկսում են հավատալ սեփական բացառիկությանը։

Արդյունքում մենք առերեսվում ենք ֆեյսբուքի միջոցով գեներացվող տեղեկատվական աղմուկին, քանզի յուրաքանչյուր օգտատեր իր պարտքն է համարում հրապարակավ արտահայտվել իր կոմպետենտու թյունից դուրս գտնվող հարցի շուրջ։

Սեփական բացառիկության պատրանքի կուլմինացիան լինում է այն ժամանակ, երբ ֆեյսբուքում որոշակի լսարան ձևավորելուց հետո նույն տգետն ու դիլետանտն սկսում են բարձր դերի հավակնել իրական կյանքում։

Այս պահից ի վեր և սկսվում է իրական ճգնաժամը, որի արդյունքը Հեղինակության վախճանն է ու, ի վերջո, պետության օխլոկրատիզացիան։
Մենք այսօր հենց այդ փուլում ենք»։